Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հիմա էլ Լավեսիին

Հիմա էլ Լավեսիին
12.02.2016 | 12:33

Ֆուտբոլի նկատմամբ չինացիների ունեցած բուռն հետաքրքրության մասին նախորդ համարում արդեն գրել ենք: Այն արտահայտվում է ոչ միայն երկրում ենթակառուցվածքները զարգացնելով, մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությամբ, այլև մեծ թվով հայտնի ֆուտբոլիստներ գնելով ու ակումբային ֆուտբոլն ուժեղացնելով: Հերթական ֆուտբոլային աստղին, որ կամենում են ունենալ չինացիները, «Պարի Սեն Ժերմենում» հանդես եկող Էզեկել Լավեսին է, ում ձեռք բերելու համար «Խեբեյ Չայնա Ֆորչունը» պատրաստ է տարեկան վճարելու 15 միլիոն եվրո: Սակայն, ինչպես երևում է, երեսնամյա արգենտինացին ավելի շատ հակված է «Շանհայ Շենհուայի» կողմը, որը պատրաստ է տարեկան 13 միլիոն եվրո վճարելու՝ գումարած երկու միլիոնի բոնուս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ